ՀՀ-ն, եթե հրաժարվի միջպետական գանգատներից, անհատները կարող են շարունակել ներկայացնել դրանք. Արա Ղազարյան

Ասուլիսում փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը ասաց, որ անհատական գանգատներ ներկայացվում են ամեն օր և դրանք կապ չունեն միջպետական վարույթների հետ։ Հայաստանի՝ միջպետական գանգատ-դիմումները հետ վերցնելու հարցը նրանց չի առնչվում։

Նրա խոսքով, մեծ թվով անհատական գանգատներ ներկայացվում են ու շարունակելու են ներկայացվել և պետք է լուծում ստանան։ Արցախիցիների թողած գույքի հարցով գրեթե ամեն օր աշխատանքներ են տարվում, միջազգային ատյանների դռները բաց են, և նման արարքներին վաղեմության ժամկետներ չկան։

Հարցին՝ պետության չներգրավվածության պայմանում սպասվո՞ւմ է դրական ելք, նա պատասխանեց, որ արդեն ներկայացված գործերը՝ այո։ Այսօր ներկայացվող գործերում պետությունը կողմ չէ, իսկ եթե հրաժարվի միջպետական գանգատներից, անհատները կարող են շարունակել դիմել, սակայն դրա սպասարկմանը մեծ ռեսուրս է պետք։

Share This