Արմեն Գրիգորյանը կմասնակցի Գդանսկում նախատեսված Ուկրաինայի վերականգնման խորհրդաժողովին
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին, որը կանցկացվի հունիսի 24-25-ը Լեհաստանի Գդանսկ քաղաքում։ Այս մասին հայտնել էր ՀՀ անվտանգության խորհուրդը։
Bloomberg-ը ընդգծում է, որ ֆորումը, որը համատեղ կազմակերպում են Լեհաստանն ու Ուկրաինան, գործակալության տվյալներով կհավաքի մոտ 100 երկրների պատվիրակություններ։ Պարբերականի համաձայն՝ Երևանի մասնակցությունը, Մոսկվայի կողմից «ուժեղացող տնտեսական ճնշման» ֆոնին, ընդգծում է Հայաստանի հեռացումը Ռուսաստանից և մերձեցումը ԵՄ-ին։
