Ֆրանսիայում հաստատվել է Էբոլայի առաջին դեպքը

Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը Դեմոկրատական Կոնգոյից վերադարձած հումանիտար կազմակերպության բժշկի մոտ արձանագրել է Էբոլա՝ երկրի համար առաջին դեպքը, գրում է «Parisien»-ը՝ հղում անելով գերատեսչությանը։

Նախարարությունը չորեքշաբթի հաստատել է Էբոլա վիրուսով հիվանդացության առաջին դրական դեպքը։ Սա նաև այս համաճարակի առաջին դեպքն է Աֆրիկայից դուրս, որը տարածվում է Ուգանդայում և ներառում է հազվադեպ հանդիպող Բունդիբուջո շտամը, որի դեմ չկա պատվաստանյութ կամ հատուկ բուժում։

ԱՀԿ-ի հունիսի 21-ի տվյալներով ԿԴՀ-ում հաստատվել է 1 048 դեպք, 202-ը՝ կասկածելի, մահացել է 267 մարդ։

Share This