Բորբոս, կեղտ և խաչաձև աղտոտման վտանգ․ Հրազդանում փակվել է հացի արտադրամաս

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Երևանյան փողոցում, անհատ ձեռնարկատեր Էլյա Ղազարյանին պատկանող հացի արտադրամասում հայտնաբերել է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Չեն բացառվել հումքի և պատրաստի սննդամթերքի, աղտոտված ու մաքուր գույքի խաչաձև հոսքերը, կեղտի կուտակումը, մասնիկների թափվելը, կոնդենսատի ու բորբոսի առաջացումը, ինչպես նաև բացակայել են անջրանցիկ, լվացվող, ախտահանվող մակերեսներ, դռները եղել են անհարթ ու ներծծող։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ արտադրական գործունեությունը կասեցվել է, հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ արտադրամասը Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանեցնելու համար։ Սահմանվել է արձանագրված խախտումները վերացնելու վերջնաժամկետ։

Share This