«Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է փոսը
Հունիսի 23-ին, ժամը 17:51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Երևան քաղաքի «Սպանդարյան» գերեզմանատանը՝ քարհանքի մոտակայքում, քաղաքացին ընկել է փոսը, ոտքը՝ մնացել քարի տակ։
Դեպքին արձագանքել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկը, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։
Քարհանքի մոտակայքում մոտ 5 մ խորությամբ ձորակում նրանք հայտնաբերել են քարերի արանքում արգելափակված քաղաքացուն, դուրս բերել արգելափակումից և պատգարակով մոտ 200 մ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս հոսպիտալացվել է։
