Տոկաևը ժամանել է Բրյուսել՝ ԵՄ բարձր ղեկավարության հետ բանակցությունների
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի աշխատակազմը։
Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում նրա ժամանման կապակցությամբ շարվել է պատվո պահակախումբը։ Տոկաևին դիմավորել են Կենտրոնական Ասիայի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Էդուարդս Սթիպրայսը և այլ պաշտոնատար անձինք։
Այցի շրջանակում Եվրոպական խորհրդում նախատեսված են Տոկաևի երկկողմ բանակցությունները Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։
