Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ իշխանությունները «խաղաղության օրակարգը» ներկայացնում են որպես պետական գոյության, անվտանգության և զարգացման առանցքային պայման՝ շեշտելով նոր պատերազմի վտանգը։ Թերթը նշում է, որ խաղաղությունը չի կարող լինել միակողմանի գործընթաց։

Հոդվածում հարցադրվում է, թե արդյոք Ադրբեջանն իրականում շարժվում է խաղաղության օրակարգով, քանի որ նրա հռետորաբանությունն ու գործողությունները հակասական են։ «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը ներկայացվում է որպես պետական քաղաքական հայեցակարգ։

Թերթը զգուշացնում է, որ երբ Հայաստանը նվազեցնում է իր նպատակները, իսկ Բաքուն ընդլայնում է օրակարգը, ցանկացած զիջում դառնում է հաջորդ պահանջի մեկնարկային կետ։

Share This