Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ Հայաստանի տնտեսության շուրջ ձևավորված լավատեսական պատկերը բախվում է բազմաշերտ իրականության հետ։ ԿԲ-ի վերջին գնահատականներով 2025-ին արձանագրված 7,1% աճից հետո 2026-ին կանխատեսվում է 4,5–4,1%, իսկ 2027-ին՝ 4,7–3,7%։
Թուլանում են աճի ներքին և արտաքին հիմքերը, առավել մտահոգիչ է արտահանման ու ներմուծման շարունակական անկումը 2026-ին։ ԿԲ-ն նաև կանխատեսում է գնաճի արագացում՝ մինչև 4,1–3,9%, ներառյալ ոչ արտահանելի, կոշտ գների հատվածում։
Նշվում է տրանսֆերտներ/ՀՆԱ հարաբերակցության անկում, ներդրումային անորոշություններ ու ընթացիկ հաշվեկշռի խորացող անհավասարակշռություններ։ Տնտեսական կառուցվածքային խնդիրներն ու պետական պարտքի աճը մեծացնում են ռիսկերը։
