Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ
Վերջին 24 ժամվա ընթացքում Սևաստոպոլի ափերի մոտ գրանցվել է տասնինը երկրաշարմար, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ղրիմի դաշնային համալսարանի սեյսմոլոգիայի և գեոդինամիկայի ինստիտուտի փոխտնօրեն Մարինա Բոնդարը։
«Այսօր Սևաստոպոլից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սև ծովում գրանցվել է 1.0-ից մինչև 4.4 մագնիտուդով 19 երկրաշարժ։ Դրանցից չորսը զգացվել են ցամաքում», — ասել է նա։
Նրա խոսքով՝ վերջին ցնցումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 21:18-ին՝ 3.0 մագնիտուդով։
