Հունիսի 21-ը ՀՀ Բուժաշխատողի օրն է
Օրվա տոները՝ Յոգայի և Սքեյթբորդինգի միջազգային օրեր, Դանիա ու Գրենլանդիա՝ Ազգային օր, Կանադա՝ Աբորիգենների ազգային օր, Չինաստան՝ Վիշապային նավակների օր, Ֆրանսիա՝ Երաժշտության օր։
1919-ին կայացել են Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանական ընտրությունները՝ 80 անդամով՝ 72 ՀՅԴ, 4 էսէռ, 1 անկուս., 2 թուրք-թաթար, 1 եզդի։ 1918-ին Անդրանիկը, հաղթելով Արաքսի կամրջը պահող թուրքական ջոկատին, անցել է Իրանի սահմանը և մտել Ջուլֆա։
1992-ին զոհվել է Լեոնիդ Ազգալդյանը, 1994-ին սկսել է եթեր հեռարձակվել «Շանթ»-ը, 2021-ին կայացել են արտահերթ ընտրություններ, 2024-ին Հայաստանը ճանաչել է Պաղեստին պետությունը։
