Ունդավի դուբլը Գերմանիային դուրս բերեց ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ
ԱԱ-2026-ի խմբային փուլի երկրորդ տուրում Գերմանիայի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Կոտ դ’Իվուարին՝ ապահովելով իր տեղը փլեյ-օֆֆում։ E խմբի հանդիպումը կայացավ Տորոնտոյում։
Գերմանացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Դենիզ Ունդավը, իսկ աֆրիկյան թիմից աչքի ընկավ Ֆրանկ Կեսիեն։
Գերմանիան վաստակեց 6 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը՝ ժամանակից շուտ ապահովելով իր տեղը 1/16 եզրափակիչում, Կոտ դ’Իվուարը 3 միավորով երկրորդն է։ Էկվադորն ու Կյուրասաոն, որոնք դեռևս միավորներ չունեն, կմրցեն հունիսի 21-ին՝ մեկնարկը Երևանի ժամանակով 04:00-ին։
