Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել

Գերմանիայի Մյունխեն քաղաքում բեռնատար գնացքի երկու վագոն են կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. կա մեկ զոհ, հայտնում է Tagesschau-ն։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 1:40-ի սահմաններում, Միլբերտսհոֆեն թաղամասի երկաթուղային հատվածում։

Իրավապահների տվյալներով՝ մանևրային շարժման ժամանակ կամրջի վրա դեռևս անհայտ պատճառով բախվել են երկու բեռնատար գնացքներ, ինչից հետո մեկը դուրս է եկել ռելսերից, և երկու վագոն մոտ հինգ մետր բարձրությունից ընկել են Շլայսհայմեր շտրասե փողոցի վրա։

Share This