Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ

Ռոնալդինյոն վերադառնում է մեծ ֆուտբոլ. 46-ամյա բրազիլացին համաձայնության է եկել Իտալիայի Սերիա C-ի «Ռավեննա» ակումբի հետ, գրում է Գացետա դելո Սպորտ։ Պաշտոնական հայտարարությունը սպասվում է հունիսի 23-ին Մայամիում կայանալիք հատուկ միջոցառման ժամանակ, որտեղ կներկայացվի նաև ակումբի նոր մարզահագուստը։

«Նոր գույներ, նույն ժպիտը… Ֆուտբոլն ինձ միշտ ուրախություն է պարգևել, և ես ցանկանում եմ այդ ոգով կիսվել «Ռավեննայի» հետ», նշել է Ռոնալդինյոն՝ խոսելով Ինյացիո Չիպրիանիի ընտանիքի հետ նոր պատմության մասին։

Ակումբի նախագահ Ինյացիո Չիպրիանին դա որակել է «անհավանական իրադարձություն»։ Սպասվում է, որ 2002-ի աշխարհի չեմպիոնը կմիանա նախամրցաշրջանային հավաքին, կլինի շտաբի տրամադրության տակ, իսկ «Ռավեննան» կպայքարի Սերիա B-ի ուղեգրի համար՝ նախորդ մրցաշրջանում մոտ լինելով բարձրացմանը։

Share This