Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ստեղծվել է ժամանակակից գունամշակման լաբորատորիա։ Ուսանողները սովորում են «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռքբերված ԴաՎինչի ծրագիրը, սենյակը ստեղծվել է հիմնադրամի 2025 թվականի դրամաշնորհային մրցույթի աջակցությամբ։

Հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանի խոսքով՝ նպատակը հատկապես վերջին կուրսեցիներին որակյալ ֆիլմեր ստեղծելու և միջազգային փառատոնների մասնակցելու հնարավորություն տալն է։ ԴաՎինչին ներառում է գունամշակման, ինչպես նաև ձայնային ու վիզուալ էֆեկտների գործիքակազմ։

Ռեկտոր Սառա Նալբանդյանի խոսքով՝ հիմնադրամի շնորհիվ նրանք դառնում են ունիկալ, մինչ օրս Հայաստանում գունամշակում չի դասավանդվել։ Փոփոխվել են կրթական ծրագրերը, ուսանողները հետարտադրական փուլում կարող են կիրառել նոր ծրագիրը։ «Ստեփան Գիշյան» հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից։

Share This