Ռոբերտ Քոչարյանը դիմել է դատարան ԿԸՀ որոշումը բողոքարկելու խնդրով
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վարչական դատարան է դիմել՝ բողոքարկելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Հունիսի 17-ին ԿԸՀ-ն համաձայնություն էր տվել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։
Դատական հայցը ստացվել է երեկ երեկոյան։ Դատավոր Գրիգոր Առաքելյանը դեռ որոշում չի կայացրել վարույթ ընդունելու վերաբերյալ։
Քրեական հետապնդումը վերաբերում է 22 տարի առաջ գործադիրի որոշմանը. ՀՀ կառավարությունը 2004-ին գործարք էր հաստատել, տարիներ անց Սեդրակ Քոչարյանը բաժնեմաս է ձեռք բերել այդ գործարքում ներգրավված ընկերությունում։ Խոսքը «Օրանժ ֆիտնես»-ի հարևանությամբ «Մաստեր կլաս» թենիսի տարածքին է, իսկ փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով՝ հանցավոր տարր ու առուվաճառք չկա, կա վարձակալություն և ներդրումային ծրագիր, քրեական գործն արհեստականորեն հնարված է։
