Սպիտակում ընտրակաշառքի գործ․ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է ԲՀԿ ներկայացուցիչների մասնակցության մասին, կան ձերբակալվածներ

Կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և աջակիցներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։

Share This