Մոսկվայում կայացել է Հաքան Ֆիդանի և Սերգեյ Շոյգուի հանդիպումը․ նախատեսվում է նաև Ֆիդան-Պուտին հանդիպում։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրների համաձայն՝ կողմերը բանակցություններ են անցկացրել Մոսկվայում։

Հաքան Ֆիդանը Ռուսաստանում գտնվում է աշխատանքային այցով հունիսի 16-17-ը։

Հաղորդվում է նաև, որ հունիսի 17-ին Կազանում նախատեսված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Share This