Թունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական

Ֆրանսիացի մասնագետ Էրվե Ռենարը, ով նախկինում գլխավորում էր Սաուդյան Արաբիայի ազգային թիմը, նշանակվել է Թունիսի հավաքականի գլխավոր մարզիչ, ինչպես հայտարարել է Թունիսի ֆուտբոլի ֆեդերացիան։ Պայմանագիրը գործում է մինչև 2026 թվականի աշխարհի առաջնության ավարտը, Ռենարը պարտականություններին անցնում է այսօր, իսկ հետո նախատեսվում են բանակցություններ երկարաժամկետ համագործակցության շուրջ։

ԱԱ-2026-ի խմբային փուլի առաջին խաղում Թունիսը 1:5 հաշվով պարտվել էր Շվեդիային, ինչից հետո Սաբրի Լյամուշին հեռացվել էր։ Հաջորդ հանդիպումը կանցկացվի հունիսի 21-ին՝ Ճապոնիայի ազգային թիմի հետ։

Share This