Կասեցվել է «Վերև» ռեստորանի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Ընտանեկան հացատուն» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Եղվարդի խճ․ 122/1) իրականացված ստուգմամբ արձանագրել է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի խախտումներ։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է օբյեկտի արտադրական գործունեությունը։
Մասնավորապես, խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահպանվել նորոգ վիճակում։ Հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և կառույցը համապատասխանեցնել հաստատված պահանջներին, սահմանվել է վերջնաժամկետ խախտումները վերացնելու համար։
