Վարորդական իրավունքից զրկվածների համար նոր կարգավորում կգործի

Հունիսի 12-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում կքննարկվի «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը կներկայացնի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Նախագծով փոխվում է վարորդական իրավունքից զրկվածների վարելու իրավունքի վերականգնման կարգը։

Առաջին անգամ զրկվածները կկարողանան վերականգնել իրավունքը առանց քննության՝ զրկման ժամկետի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում դիմելու դեպքում։ Վերականգնումը կլինի մեկանգամյա՝ 50 հազար դրամ տուրք, մեկ տարվա փորձաշրջան և 6 տուգանային միավոր (13-ի փոխարեն), որոնք սպառելու դեպքում կհետևի նոր մեկ տարվա զրկում։ Երկրորդ և հաջորդ զրկումները՝ միայն քննությամբ։

Share This