Brent-ը թանկացել է 4,54%-ով՝ մեկ բարելի համար հասնելով 97,32 դոլարի
Նավթի գները աճում են ավելի քան 4%՝ Մերձավոր Արևելքի հակամարտության էսկալացիայի ազդանշանների ֆոնին։ ICE Futures-ում Brent-ի օգոստոսյան ֆյուչերսներն հասել են 97,32 դոլարի՝ աճելով 4,23 դոլարով (4,54%)։ Ուրբաթ պայմանագրերը էժանացել էին 1,94 դոլարով (2,04%)՝ մինչև 93,09 դոլար։
NYMEX-ի էլեկտրոնային առևտրում WTI-ի հուլիսյան ֆյուչերսները բարձրացել են 3,94 դոլարով (4,35%)՝ մինչև 94,48 դոլար։ Նախորդ նստաշրջանում դրանք նվազել էին 2,5 դոլարով (2,69%)՝ հասնելով 90,54 դոլարի։ Շաբաթվա ընթացքում Brent-ը աճել է 2,2%-ով, WTI-ը՝ 3,6%-ով։
