Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հայտարարել է, որ Էբոլա վիրուսից զոհերի թիվը հասել է 101-ի։ Իշխանությունները նշել են, որ զինված խմբավորումների ներկայությունը շարունակում է խոչընդոտել արձագանքմանը բռնկման կենտրոն դարձած շրջաններում, հայտնում է «Ռոյթերս»-ը՝ «Արմենպրես»-ի փոխանցմամբ։

Էբոլայի բռնկման մասին հայտարարվել էր մայիսի 15-ին, սակայն, ըստ իշխանությունների, վիրուսը շաբաթներ առաջ էր տարածվել, բայց չէր հայտնաբերվել։ Վիրուսը հատկապես տարածված է Իտուրիի, Հյուսիսային Կիվուի և Հարավային Կիվուի նահանգներում, որտեղ զինված հակամարտություն է ընթանում։

Share This