ՆԳՆ-ն հերքում է ճանապարհներ փակելու մասին լուրերը․ «Ստանդարտ հասարակական կարգի պահպանություն է իրականացվում»
Մամուլում տեղեկություն էր տարածվել, թե ոստիկանության նորաստեղծ գվարդիայում հայտարարվել է «համար 1» պատրաստություն՝ անհրաժեշտության դեպքում մարզերից Երևան մտնող ճանապարհները փակելու նպատակով։
Տեղեկության իսկությունը պարզելու համար «Ամբիոն Նյուզ»-ը կապ է հաստատել ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի հետ։ Վերջինս հայտնել է, որ տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Ստանդարտ հասարակական կարգի պահպանություն է իրականացվում»,- նշել է Սարգսյանը։
