Պեսկով․ Ռուսաստանը կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին՝ նախքան շնորհավորական ուղերձ հղելը

Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանում ընտրությունների պաշտոնական արդյունքներին՝ նախքան Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքներ ուղարկելը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով-ը ճեպազրույցի ժամանակ։

«Այստեղ կարևոր է սպասել վերջնական պաշտոնական արդյունքներին։ Նախընտրում ենք, այնուամենայնիվ, սպասել պաշտոնական որևէ եզրակացությունների», — ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը հավելել է, որ քվեարկության ընթացքում Հայաստանից ստացվել են բազմաթիվ հաղորդումներ խախտումների մասին, ուստի պաշտոնական արդյունքների հաստատումը հատկապես կարևոր է։

Share This