«Հրապարակ»․ գվարդիայում իբր «համար 1» պատրաստություն հայտարարվելու մասին տեղեկությունը ՆԳՆ-ն հերքել է
«Հրապարակ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ անցած ուրբաթ ոստիկանության նորաստեղծ գվարդիայում իբր հայտարարվել է «համար 1» պատրաստություն։ Ըստ հրապարակման՝ խոսքը վերաբերում է անհրաժեշտության դեպքում մարզերից Երևան մտնող ճանապարհների փակման և քաղաքացիների մայրաքաղաք մուտքը սահմանափակելու հնարավոր սցենարներին։
Թերթի գնահատմամբ՝ այդ քայլերը կարող են կապված լինել ներքաղաքական զարգացումների և ընդդիմության կողմից հնարավոր փողոցային գործողությունների կանխատեսման հետ։
Հրապարակման մեջ նաև պնդում է արվում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իբր, նախապես ծրագրել է իր «քայլերը»՝ հաշվի առնելով ընդդիմության հնարավոր արձագանքներն ու ընտրական գործընթացների շուրջ ձևավորվող լարվածությունը։
Միաժամանակ նշվում է, որ երեկվա ընթացքում ընդդիմադիր ուժերը շարունակել են քննարկումները, սակայն խուսափել են հստակ գնահատականներից՝ այդ թվում՝ ընտրությունների արդյունքները չճանաչելու վերաբերյալ հայտարարություններից։
