Բյուրականում բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության շտաբի ղեկավար Զարզանդ Բաբայանը
Այսօր՝ ժամը 23:00-ի սահմաններում, Բյուրական գյուղի կենտրոնում գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության շտաբի ղեկավար Զարզանդ Բաբայանը բերման է ենթարկվել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը տեղի ունեցածը գնահատում է որպես իրավաչափ հիմքերից զուրկ և քաղաքական ենթատեքստ ունեցող գործողություն։ Մեր գնահատմամբ՝ բերման ենթարկումը չի բխում օրենքի և իրավական պետության սկզբունքներից և նպատակ ունի ճնշում գործադրել քաղաքական գործունեության նկատմամբ։
Պահանջում ենք ՀՀ իրավասու մարմիններից անհապաղ ներկայացնել բերման ենթարկման իրավական հիմքերը, ապահովել գործընթացի լիարժեք թափանցիկությունը և բացառել օրենքի ընտրովի կիրառման ցանկացած դրսևորում։
Միաժամանակ կոչ ենք անում իրավապաշտպան կառույցներին, քաղաքացիական հասարակությանը և զանգվածային լրատվության միջոցներին հետևել գործընթացի ընթացքին և նպաստել հանրության լիարժեք իրազեկմանը։
Վստահ ենք, որ ցանկացած իրավական գործընթաց պետք է իրականացվի բացառապես օրենքի շրջանակներում, հարգելով մարդու իրավունքները, անմեղության կանխավարկածը և քաղաքական բազմակարծության սկզբունքները։
