Ձերբակալվել են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Հասմիկ Սահրադյանն ու Աշոտ Խաչատրյանը
Ըստ տարածվող տեղեկությունների՝ իրավապահները ձերբակալել են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ, գյումրեցիներ Հասմիկ Սահրադյանին և Աշոտ Խաչատրյանին։ Դեպքի մանրամասները և ձերբակալության հիմքերը դեռևս պաշտոնապես չեն հրապարակվել։
Սպասվում է իրավապահ մարմինների պաշտոնական պարզաբանումը։
