«Ինձ լռեցրել են․ կապարակնքված գրասենյակն ու ընդհատված աշխատանքը».Նելլի Ավետիսյան
Այսօր լռության օր է։ Բայց ես լռելու եմ ոչ թե այն պատճառով, որ օրենքն է այդպես պահանջում, այլ ինձ լռեցրել են՝ կապարակնքելով գրասենյակս և զրկելով աշխատելու հնարավորությունից։
Չեմ կարողանում շարունակել աշխատանքս ու պատրաստվել ընտրությունների լուսաբանմանը։
Ամիսների ընթացքում կատարածս աշխատանքը մի ակնթարթում ջուրն ընկավ։
