ԿԸՀ-ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմասնակցի ընտրություններին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կեսգիշերից հետո մերժեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի դիմումը, որով պետք է ուժը կորցրած ճանաչվեր «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասնակցության իրավունքն առաջիկա ընտրություններին։ Այսպիսով, տվյալ քաղաքական ուժը կմասնակցի հունիսի յոթի խորհրդարանական ընտրություններին։
Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը պահանջում էր ընտրություններից մեկ օր առաջ հեռացնել «Ուժեղ Հայաստանին» ընտրարշավից։ «Հանրապետություն» կուսակցության անդամները դիմել էին ԿԸՀ՝ պահանջելով դադարեցնել «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունն ընտրություններին բուն գործընթացից 1.5 օր առաջ։
Երեկ հեռուստադեբատի ժամանակ նման հորդորով Արամ Սարգսյանին դիմել էր Նիկոլ Փաշինյանը։
