Հայաստանում լռության օր է
Հայաստանում մեկնարկել է լռության օրը։ Այս ընթացքում չի կարելի իրականացնել քարոզչություն։
Հունիսի 7-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: 9-րդ գումարման Ազգային ժողովում տեղերի համար պայքարում է 18 քաղաքական ուժ` 16 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք։
Խորհրդարան անցնելու շեմը կուսակցությունների համար կազմում է 4, իսկ դաշինքների համար՝ 8 տոկոս։
Հայաստանի խորհրդարանն ընտրվում է համամասնական համակարգով:
2026 թվականի մայիսի 29-ի դրությամբ ընտրական ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 485 232 մարդ, որից տեղամասերում գրանցված ընտրողների թիվը կազմել է 22 742, չգրանցված ընտրողների թիվը ՝ 492, իսկ տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով ընտրողների թիվը ՝ 8:
