Մարիաննա Ղահրամանյան․ «Փաշինյանը հասկանում է, որ կորցնում է իշխանությունը»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հեռացող Փաշինյանը հասկանում է, որ կորցնում է իշխանությունը, ուստի անցել է իր սատելիտ ուժերի միջոցով կազմակերպվող շոուներին։

Որքան մենք ուժեղանում ենք, այնքան փոքր խմբակի վախերն ավելի են սաստկանում։ Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին։ Այս ամենը երկու օրից կավարտվի։ Հանրայինի եթերում պարտված Փաշինյանը շուտով կպարտվի նաև ընտրություններում։

Ուժեղ Հայաստանը գալիս է»,– Ֆեյսբուքի իր էջում գրել է Ղահրամանյանը։

Հիշեցնենք, որ Հանրային եթերում Նիկոլ Փաշինյանի հորդորից հետո «Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը ընտրություններին։

Share This