Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ

ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի տարվա երկրորդ նիստում քննարկվել է նորահայտ կառույցներին հուշարձանի կարգավիճակ տալու և պահպանական գոտիների նախագծերի հարցը։ Դրական եզրակացությունների հիման վրա 12 օբյեկտ ստացել է հուշարձանի կարգավիճակ։

Տեղական նշանակության կարգավիճակ են ստացել Երևանի Նորք-Մարաշի Ս. Խանզադյան փ. 38, 46, Նորքի փ. 86 բնակելի տները, Կոտայքի Սոլակի երեք խաչքարերը (1880-ական), Քասախի գյուղատեղին (XIII-XIV դդ.), Սյունիքի Ալվանքում «Քահրիզների համակարգը» (XVIII դ.), Լիճքում «Գյուղատեղի Թաղամիրի»-ն (XIII դ. – ուշ միջնադար) և «Թաղամիրի կամուրջը» (XVII դ.)։

Share This