Գեղամ Օհանյան․ մեդիայում ակտիվ պայքարն ու համակարգված աշխատանքի կոչ՝ Օսիպյանի գործով

Անպայման կարդալու

 

Քանի որ մեր քայլը ոչ թե հուսահատության դրսևորում է այլ ապտակ անօրինությանը՝ օրենքի վերականգնում, ուստի մենք պետք է համակարգված ձևով աշխատենք մինչև հասնենք հաղթանակի։ Մենք պետք է համակարգված աշխատենք նաև իրազեկման դաշտում։

 

Այն ինչ միասին արեցինք մեդիատիրույթում վերջին մի քանի օրվա ընթացքում՝ ուղղակի ֆանտաստիկ է։

Քաղաքական քարոզարշավներ իրականացնողները անխնա գումարներ են դնում լրատվականների և սոց․ցանցերի գովազդների վրա։ Իսկ մենք միասին ջարդեցինք այդ ֆինանսաիտեղեկատվական պատնեշը ու նաև մեր օրակարգը թելադրեցինք։

Հաստատում եմ, որ սա կարողացել ենք այս օրերին անել միասին։ Միայն իմ էջի գրառումները հարյուր հազարավոր դիտումներ ունեն։ Բայց բազմաթիվ հանրային մարդիկ ևս, առանձին գրառումներ են անում, եթերով խոսում են, իրականացնում են փողոցային ակցիաներ, դատապարտում են ապօրինությունը։ Ամեն ինչ ճիշտ է, անհրաժեշտ է անընդհատ մեծացնել այս թափը․․․

 

Շատերի գործառույթը հենց այստեղ է, մեդիահարթակում և դա բնավ երկրորդական ներդրում չէ։ Ու մենք կհասնենք հաջողության եթե միասին համակարգված աշխատենք նաև այստեղ։

 

Հիմա մեկնաբանություններում կտեղադրեմ մի տելեգրամյան ալիք, որտեղ կթարմացվեն միայն Օսիպյանի գործով նյութերը։ Այս նյութերը անհրաժեշտ կլինի հավանել, տարածել, մեկնաբանել և այլն։ Տելեգրամյան ալիքին թող միանան միայն նրանք, ովքեր ուզում են այս աշխատանքներին մասնակցել, գիտեմ, որ քիչ չեք լինելու։

Պիտի այնքան ճնշենք, մինչև օրինականությունը վերականգնվի․․․

 

Խնդրում եմ այս գրառումը ևս տարածել։

 

Հ․Գ․

Ժողովուրդ, մի խորհուրդ էլ տամ այս թեմայով։ Մեկնաբանություններում սադրանքների մի տրվեք, ատելության խոսք տարածողների վրա ժամանակ մի վատնեք, ուղղակի ջնջեք։ Զրույց ծավալեք միայն նրանց հետ, ովքեր ադեկվատ են և իրական օգտատեր։

 

Իսկ Արթուրը այսօր արդեն 14-րդ օրն է բոլորում հացադուլի մեջ։

Աստված օգնական․․․

Share This