Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ահազանգում է․ իր հասցե են գնացել անհայտ անձինք

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ահազանգում է․

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՔՊ-ի և կուսակցության առաջնորդի մասին իր կարծիքը բարձրաձայնելուց հետո ինչ-որ մարդիկ են ուղարկվել իր բնակության հասցե, ինչպես նաև լուսանկարել են նրա ավտոմեքենայի պետհամարանիշները։

«Քիչ առաջ, ՔՊ-ի և իրենց առաջնորդի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո, ինչ-որ մարդիկ են ուղարկվել իմ բնակության հասցե, ավտոմեքենայիս պետհամարանիշները նկարել… Հիմա ասում եմ՝ չփորձվե՛ք»,– գրել է Մարտիրոսյանը։

Share This