Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Ներքին գործերի նախարարությունը սիրով հրավիրում է մասնակցելու ուրախ, գունեղ և հետաքրքիր տոնական միջոցառման։
📍 Միջոցառումը կմեկնարկի ժամը 11։00-ին՝ ՆԳՆ փրկարար ծառայության հրապարակում (Դավթաշեն, 4-րդ թաղամաս, Անաստաս Միկոյան փողոց 109/8)։
Փոքրիկներին սպասվում են բազմաթիվ անակնկալներ, ճանաչողական և իրազեկող խաղեր, թեմատիկ մրցույթներ, հետաքրքիր առաջադրանքներ, նվերներ ու լուսանկարման անկյուն։
👮♂️🧑🚒«Փոքրիկ ոստիկան», «Փոքրիկ փրկարար» և «Փոքրիկ քաղաքացի» ինտերակտիվ գոտիներում երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր ծրագրերի, իրենց ուժերը կփորձեն թեմատիկ «Այլ կերպ» ինտելեկտուալ խաղում, կծանոթանան նոր կենսաչափական անձնագրին և առաջին անգամ անձնագրավորման գործընթացին։
Տոնական մթնոլորտը կապահովեն սիրված մուլտհերոսները, փորձառու խաղավարները, կլինեն նաև փրփուրե և փուչիկների շոուներ, ավազով նկարչություն, ակվագրիմ, բատուտ և շրջիկ գնացք։
🎈Եկե՛ք միասին ստեղծենք մանկության ամենագեղեցիկ հիշողությունները և տոնենք երեխաների օրը ժպիտներով և հետաքրքիր անակնկալներով։
