Արմեն Աշոտյան․ Հայաստանում շուրջ 560 հազար մարդ սննդի լուրջ խնդիր ունի

Նիկոլը կարող է շարունակել տեսարաններով կերակրել մեր ժողովրդին՝ շքերթ, եվրասամմիթ, համերգներ և փառատոններ․ Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

«Իսկ իրականությունն ավելի դաժան է։

Ըստ միջազգային գնահատականների՝ Հայաստանի բնակչության 18 %-ից ավելի, մոտ 560 000 մարդ տարրական սննդի խնդիր ունի։

560 000 մեր հայրենակիցներ թերսնվածության և սննդի անապահովության սանդղակում գտնվում են ճգնաժամի մեջ։

560 000 մարդու համար հանապազօրյա հացը լրջագույն խնդիր է։

Նիկոլական ռեժիմի ներքո Հայաստանում իրավիճակն ավելի վատ է, քան Բենինում, Նիգերիայում կամ Գամբիայում։

Նիկոլը ժողովրդին հացով կերակրելու փոխարեն ստերով և կեղծիքներով է սնում մարդկանց։

Ամեն անգամ տեսնելով պետբյուջեի հաշվին տռզած հերթական քպականի դեմքը, հիշեք, որ նրա «գործերը լավ» են, որովհետև 560 000 մարդ թերսնված է»։

 

 

Share This