Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է ութ մարդ

Թուրքիայի հարավում գտնվող Դենիզլի նահանգում միջքաղաքային ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է ութի, վիրավորվել է 33 մարդ, հայտնում է TGRT Haber-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի և 30 տուժածի մասին։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ զոհվածների թվում են իննամսյա երեխա և Ղրղզստանի քաղաքացի։ Ավտոբուսը Իզմիրից ընթանում էր Անթալիա, երբ Դենիզլի–Այդըն ավտոմայրուղու Սարաքյոյ բնակավայրի մոտ դեռևս անհայտ պատճառներով բախվել է արգելապատնեշին և բռնկվել։

Վնասվածք ստացածները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։ Ոստիկանությունը քննություն է վարում միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար։

Share This