Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած

Մայիսի 31-ին՝ ժամը 07։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:19-ին, մարվել՝ 07:35-ին։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահի առջևի հատվածը։

Վթարի հետևանքով մեկ տուժած հոսպիտալացվել է։

Share This