Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի եզրափակիչ փուլը․ հաղթողները հայտնի են

Մայիսի 30-ին Պարզ լիճ տանող 5 կմ հատվածում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը։ Մասնակցել են մարզային և Երևանի փուլերում 1-ին տեղ զբաղեցրած 11 դպրոցների թիմեր (կազմ՝ 5 տղա, 2 աղջիկ)։ Ներկա էին և հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

Հաղթեց Վայոց ձորի Արենիի միջնակարգի թիմը, երկրորդը՝ Արարատի Ուրծաձորի միջնակարգը, երրորդը՝ Սյունիքի Կապանի Հ. Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը։ Անհատական մրցանակներ՝ տղաներից Վաչագան Գասպարյան, աղջիկներից Մերի Մանուկյան։ 2026-ին՝ 470 դպրոցի 3290, 2025-ին՝ 381 դպրոցի 2667 աշակերտ են մասնակցել։

Share This