Անգլիայի հավաքականի վինգեր Էնթոնի Գորդոնը պաշտոնապես դարձավ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ Կատալոնական ակումբը հայտարարել է «Նյուքասլից» 25-ամյա խաղացողի տեղափոխության մասին։

Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականը։ Տրանսֆերը կազմում է 70 միլիոն եվրո, որին կարող է ավելանալ ևս 10 միլիոն՝ բոնուսների տեսքով։

Ավարտված մրցաշրջանում Գորդոնը «Նյուքասլի» կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նա ընդգրկված է Անգլիայի հավաքականի հայտացուցակում՝ աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու համար։

Share This