Մետրոպոլիտ Իլարիոնը վերադարձել է Ռուսաստան՝ Չեխիայում ձերբակալությունից հետո
Մետրոպոլիտ Իլարիոնը (Գրիգորի Ալֆեև) վերադարձել է Ռուսաստան Չեխիայում ձերբակալվելուց հետո․ նա Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան է ժամանել մայիսի 30-ի գիշերը․ հաղորդում է РИА Новости-ն։
Իլարիոնին և իր վարորդին մայիսի 24-ին ձերբակալել է չեխական ոստիկանությունը՝ թմրանյութեր պահելու կասկածանքով։ Երկու օր անց նրանք ազատ են արձակվել՝ առանց մեղադրանքի կամ որևէ այլ սահմանափակման։
Ըստ լրատվամիջոցների՝ հետաքննությունը շարունակվում է․ չեխ իրավապահները կստուգեն մեքենայում հայտնաբերված փոշու բաղադրությունը և առկա մատնահետքերը։ Մետրոպոլիտը, սակայն, վստահ է, որ սպիտակ փոշու «երեք փաթեթների» և տարայի վրա ո՛չ իր, ո՛չ էլ վարորդի մատնահետքերը չեն հայտնաբերվի։
Ինքը՝ մետրոպոլիտը, ձերբակալությունը որակել որպես «ինչ-որ պլանավորված գործողություն»։
