Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել․

Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ մասնավոր կլինիկայում մահացել է 8-ամյա հայ տղա Լևոնը։ Ըստ տեղեկությունների՝ երեխան բժշկական կենտրոն էր տեղափոխվել բարձր ջերմության և ականջի ցավի գանգատներով։

Հարազատների պնդմամբ՝ բժիշկների կողմից ներարկում ստանալուց հետո երեխայի վիճակը կտրուկ վատացել է․ նա կորցրել է գիտակցությունը, իսկ ավելի ուշ մահացել։ Որոշ տեղեկություններով՝ երեխայի մոտ զարգացել է անաֆիլակտիկ շոկ։

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։ Քննությունը պարզում է դեպքի բոլոր հանգամանքները։

Լևոնի մայրը սոցցանցում հուզիչ գրառում է կատարել՝ պահանջելով արդարություն որդու մահվան համար․

«Լևոն, ութ տարեկան, ու մայիսը սառեց լռության մեջ։ Տասներկուսին՝ ներարկում, ու աշխարհը կորցրեց գարունը»։

Share This