Թոդ Բլանշը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է դատարանի առաջ կանգնեցնել Ռաուլ

ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ անել ամեն ինչ, որպեսզի Կուբայի հեղափոխության առաջնորդներից մեկը՝ բանակի գեներալ Ռաուլ Կաստրոն, դատապարտվի ԱՄՆ-ում։

 

«Մեզ Կաստրոն այստեղ է պետք, և պետք է կանգնի դատարան առաջ։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նա բերվի այստեղ», – ասել է նա։

 

Բլանշը հիշել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումն ԱՄՆ ուժերի կողմից՝ այն անվանելով «ծայրահեղ օրինակ»։

 

«Մենք սովորաբար դա անում ենք արտահանձնման և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով», – ասել է պաշտոնյան։

 

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը նախկինում Կաստրոյին մեղադրանք է առաջադրել 4 մարդու սպանության, 2 ինքնաթիռի ոչնչացման և ԱՄՆ քաղաքացիների սպանության դավադրության համար։

 

 

Share This