Ռուսական ԱԹՍ-ը ընկել է Ռումինիայի բնակելի շենքի վրա․ կան վիրավորներ

Ռումինիայի Գալաց քաղաքում ռուսական անօդաչու թռչող սարք է ընկել բնակելի շենքի վրա․ 2 մարդ վիրավորվել է, իսկ մոտ 70-ը՝ տարհանվել․ հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։

 

Հաղորդվում է, որ ռուսական անօդաչու թռչող սարքը թռել է Ռումինիայի օդային տարածք՝ Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ։

 

Ֆետեշտիի ավիաբազայից երկու F-16 կործանիչներ գիշերը օդ են բարձրացել՝ այն որսալու համար։

 

 

Share This