Երևանի կենդանաբանական այգում հունիսի 1-ին կկայանա երեխաների տոնական միջոցառում և հյուրասիրություն

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ հունիսի 1-ին՝ ժամը 11:00-17:00-ին,  Երևանի կենդանաբանական այգում իսկական տոնախմբություն է լինելու։

 

Կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ ավտոբուսը, որն ամեն օր Երիտասարդական մետրոյի մոտից քաղաքացիներին անվճար  բերում է այգի, կանգառում կլինի առավոտյան ժամը 09։30-ին, որտեղից կշարժվի մի քանի ժամային գրաֆիկով։

 

Կենդանաբանական այգուց տեղեկացրին նաև, որ 16 տարեկանից բարձր քաղաքացիների համար այգի մուտքի արժեքը կարժենա 1000 դրամ։

 

Այգում այդ օրը սպասվում են անակնկալներ և հյուրասիրություն։

 

 

Share This