Բելգիայում դպրոցականների միկրոավտոբուսը բախվել է գնացքին․ կան զոհեր

Բելգիայի Ֆլամանդական շրջանի Բյուգենհաութ քաղաքում դպրոցականներ տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է գնացքին։

 

VRT News լրատվական ծառայության աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է։ Զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ։

 

Ոստիկանությունը հաստատել է, որ միկրոավտոբուսում եղել է 9 մարդ՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների դպրոցի 7 սան, ինչպես նաև ուղեկցորդն ու վարորդը։

 

Share This