Շոյգու․ Հայաստանը պաշտպանություն է փնտրում «սպառնալիքի աղբյուրի մոտ», բայց դա նրա ընտրությունն է

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում անմիջապես սպառնալիքի աղբյուրի մոտ, բայց դա՝ ըստ նրա նրանց ընտրությունն ու պատասխանատվությունն է։

«Ափսոս, որ կազմակերպության մեր հայ գործընկերները չեն հասկանում սա և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ։ Բայց սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը իր երկրի և ժողովրդի ապագայի համար», – ասել է Շոյգուն ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստում։

Share This