Կեղծ տեղեկություն՝ Իջևանը «Փաշինյան քաղաք» վերանվանելու մասին պաշտոնական առաջարկ չի եղել

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՀՀ կառավարությանը առաջարկել է մարզկենտրոն Իջևանը վերանվանել «Փաշինյան քաղաք»։ Նրա խոսքով՝ դա կպահպանի գործող վարչապետի նվաճումները, գրում է լրագրողներ.լայվ-ը։
Լրագրող Նադանա Ֆրիդրիխսոնը նշել է, որ սա այն մարզն է, որը 2024-ին միակողմանիորեն Ադրբեջանին է փոխանցել մի քանի գյուղ, ինչը առաջացրել է Հայաստանի վերջին պատմության ամենամեծ բողոքի ալիքներից մեկը։
Նա պնդել է, թե Ղալումյանը պատմական «Իջևան» անվանումը քիչ արժեքավոր է համարում, իսկ Փաշինյանը «Հայաստանը քարտեզի վրա ոչնչացնում» ու նվաստացնում է ազգային հպարտությունը։ Նրա խոսքով՝ շատ բան կորոշվի հունիսի սկզբին կայանալիք ընտրություններում։
