«Վայրկյանների արժեքը գիտի». Գևորգ Խաչատրյանը՝ տարվա լավագույն փրկարար-վարորդ

Լավ եմ զգում, որ կարողանում եմ օգտակար լինել մարդկանց․ 2025 թվականի Փրկարար ծառայության լավագույն փրկարար-վարորդ

 

Վարորդի գործը պատասխանատվության մասին է, հրշեջ-փրկարարական մեքենայի վարորդի դեպքում` բազմակի պատասխանատվություն, երբ վայրկյանների ընթացքում արագ որոշումներ կայացնելու կարողություն է պետք և գիտակցում՝ անգամ ուշացած ակնթարթը կարող է ճակատագրական լինել։

 

Այսպես է բնորոշում իր աշխատանքը Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ Գևորգ Խաչատրյանը, ով արժանացել է 2025 թվականի Փրկարար ծառայության լավագույն վարորդի կոչմանը։

 

Պատմում է, որ մեքենա վարելու դասերը ստացել է հորից և ավագ եղբորից, իսկ զինվորական ծառայության ընթացքում կատարելագործել է հմտությունները։ Համակարգում ծառայության անցնելու որոշումը բանակում էր կայացրել։

 

«Թե՛ կանչի գնալիս, թե՛ կանչից վերադառնալիս վարում եմ նույն պատասխանատվությամբ։ Կանչի գնալիս շտապում ենք, որպեսզի հնարավորինս արագ օգնության հասնենք։ Իսկ վերադառնալիս ուզում եմ հրշեջ-փրկարարներին արագ հասցնել ջոկատ, որ հանգստանան։ Հետո նորից վերազինենք տեխնիկան և պատրաստ լինենք հաջորդ կանչին։ Վարորդը պետք է զգա մեքենան, հասկանա տեխնիկայի լեզուն, ու միշտ զգոն

Share This