РИА Новости․ հակակոռուպցիոն մարմինները կարող են գործ հարուցել Զելենսկիի կնոջ դեմ
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունն ավարտում են Վլադիմիր Զելենսկիի կնոջ՝ Ելենա Զելենսկայայի դեմ հետաքննությունը․ РИА Новости-ին հայտնել են Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները։
«Կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները բավարար հիմքեր ունեն Զելենսկիի կնոջը կալանավորելու համար։ Այժմ որոշվում է, թե որ քրեական գործը պետք է հարուցվի առաջինը»,- ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ այս տեղեկատվությունն այլևս գաղտնիք չէ Կիևի ղեկավարության համար, որն ուժեղացրել է իր ընտանիքի անվտանգությունը և սկսել բանակցություններ վարել արևմտյան գործընկերների հետ։
